Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Իշխանությունների այս քայլը երեք շարունակություն է ենթադրում

ՔՊ խմբակցությունը որոշել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ հրավիրել։

Շատ երկար պետք չէ մտածել, որպեսզի հասկանալ, որ իշխանությունների այս քայլը երեք շարունակություն է ենթադրում.

1. Շարքային շանտաժ է, որպեսզի ընդդիմադիրները վերադառնան ԱԺ
2. Իշխանությունները պայմանավորվել են (գնել են) ընդդիմադիր ֆրակցիաների ընտրական ցուցակներում հաջորդող անհրաժեշտ քանակությամբ անձանց հետ, որոնք կգնան ԱԺ և «կաշխատեն որպես կառուցողական ընդդիություն»
3. Իշխանությունը գնում է դեպի նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Չորրորդ տարբերակ չկա։

Իսկ թե վերոնշյալ երեք տարբերակներից որն իրականություն կդառնա, կտեսնենք մոտ ապագայում։