Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ինչո՞ւ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն անցան Ադրբեջանին. պատասխանում է Բեգլարյանը

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը կարծիքով,  Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, եռակողմ հայտարարությունից հետո  Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել երկու տարբերակներից մեկով:

«Ես անձամբ դրա հետ կապված շատ հարցեր ունեմ և որոշ դեպքերում դրանց պատասխանները չունեմ», – ասել է պետնախարարը:

▪️Նրա ներկայացրած առաջին վարկածի համաձայն ՝ գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ եռակողմ համաձայնագրի  «կողմերի ստորագրած քարտեզներով», որոցով Խծաբերդը և Հին Թաղերը չէին մնում հայկական վերահսկողության տակ։

▪️Երկրորդ վարկածի համաձայն, ադրբեջանական կողմն օգտվել է այդ տարածքում ռուս խաղաղապահների բացակայությունից և շարունակել է մարտական գործողությունները ՝ բռնազավթելով այն պատառիկը, որը մնացել էր, որը կարողացել էինք պահել պատերազմի ժամանակ։

Քաղաքական գործիչը հավելել է, որ չի մասնակցել բանակցություններին և  չի կարող կոնկրետ տեղեկատվություն ներկայացնել: Հետևաբար, չի կարող ասել, թե այդ վարկածներից որն է ավելի ճիշտ։

@armeniasputnik