Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ինձ համար նա որպես մարդկային էակ գոյություն չունի». գրականագետը՝ Նիկոլ Փաշինյանի մասին․ «Փաստ»

22/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեքշաբթի օրը ուշ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մեկնում է Սյունիքի մարզ: Հետո արդեն լուսանկարներ հայտնվեցին Շուռնուխի մի քանի տուն գաղտնի այցերից: Հաջորդ առավոտյան Ագարակում Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ ու հսկողությամբ փողոցում քայլում էր համատարած սուլոցների, լուտանքների, անեծքների ու հայհոյանքների ներքո: Բավականին լարված իրավիճակ էր Մեղրիում, Քաջարանում, Կապանում, և այս զայրույթն այնքան հասկանալի է: Սյունեցիներն այսօր ամենից շատ են իրենց մաշկի վրա զգում Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները, ինչպես նաև ունեն վտանգի իրական զգացողություն Ալիևի՝ Սյունիքին տիրանալու հայտարարությունների և հայկական կողմից դրանք գրեթե անպատասխան թողնելու ֆոնին: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ վաղուց արդեն համոզված էր, որ Սյունիքի և մասնավորապես Մեղրիի հարցում Փաշինյանը կարող է որոշում կայացնել ոչ հայամետ դիրքերից:

«Սյունիք այցի հիմնական նպատակը տերերին ցույց տալն է, որ ինքը «կաշվից դուրս է գալիս» իր խոստումները կատարելու համար: Պատահական չէ այնտեղ ԱՄՆ դեսպանի ուղեկցությամբ գնալը, պատահական չէ, որ Սյունիքում արագորեն ոստիկանական ղեկավար կազմում փոփոխություններ, տեղաշարժեր կատարեց, որպեսզի իր անվտանգությունն ապահովվի: Լուսանկարների և տեսանյութերի մոնտաժները, որոնք արվում են, իր արդեն քսան տարվա ձեռագիրն է՝ դեռևս թերթի խմբագիր եղած ժամանակներից մանիպուլ յացիաներ է արել, հիմա հատկապես, երբ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, այդ մանիպուլ յացիաներն ավելի տեսանելի են և ավելի հասկանալի: Խոնարհումները գերեզմաններին, այդ գերեզմանապղծությունը, ինձ արդեն թույլ եմ տալիս ասելու՝ շատ անգամ միամիտ, երբեմն շահամոլ կորստատեր ծնողներին նկարելը, սելֆի անելը և ցույց տալը նրա ձեռագիրն է:

Նա գնացել է Սյունիքը մատնելու ադրբեջանցիների ձեռքը, այստեղ երկրորդ կարծիք չկա, սա շատ լավ գիտակցում են սյունեցիները: Որևէ երկրի քաղաքապետ, երբ հայտարարում է, որ չի սպասում իր երկրի վարչապետի՝ այդ քաղաք այցելությանը և չի էլ դիմավորելու, այդ վարչապետը, եթե մարդկային բնավորության որոշակի դրական, կես տոկոսանոց կարողություն ունենար, պետք է հրաժարական տար: Բոլոր այն պատվերով կամ պաշտոնական հաղորդագրություններ գրողները հաստատապես շահի դիրքերից են հանդես գալիս՝ ի պաշտպանություն սրա, որովհետև որևէ բանական արարած, այսօր տեսնելով իր երկրի աղետավոր ընթացքը և կործանման արագությունը, չի կարող ընդունել դա»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Նշում է՝ տեսեք, թե ինչ մանիպուլ յացիա է արվում ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության քվեարկության հետ կապված: «Ինչպե՞ս մենք քվեարկեցինք ԵԽԽՎ-ում Ղրիմի հետ կապված հարցում: Էլ չեմ ասում մյուս հայտնի փաստերը՝ անպատվությունը ՌԴ նախագահի անձի հասցեին, ռուսական դրոշի անպատվությունը, որը պետական արգահատանք է, ամենամեծ արհամարհանքն է պետության նկատմամբ: Ինչո՞ւ են կարծում, որ այս ամենի պատասխանը ռուսները չպետք է տան: Գրում են, թե տեսեք՝ ռուսները դեմ քվեարկեցին: Ասեմ՝ նրանք այնքան բարոյական էին, որ անգամ յոթ ձեռնպահ քվեարկող եղավ: Երբ քեզանից թոթափում ես քո մեղքով գերեվարվածների անասելի տանջանքները, երբ ռազմական գաղտնիք ես համարում զոհերի ու անհետ կորածների թիվը, սա նշանակում է, որ դու այս բոլոր թվերի տակ տեսնում ես քո ամբողջ այլանդակությունը, դավաճանությունը, որը կազմակերպել ես զարմանալի անհոգությամբ, այդպես կարող է միայն թուրքն արտահայտվել, պլյուս-մինուս 50 զոհի մասին ես խոսում: Այսինքն՝ զոհերի այս վիթխարի թվի տակ ինքը միայն թվեր է ներկայացնում, լավ հասկանալով, որ ամեն միավորի տակ ճակատագրի մեծագույն ողբերգականություն կա, և ինքն այդ ողբերգության հետ հաշվի չի նստում»,-նշում է մեր զրուցակիցը:

Մեր ամենատարբեր զրույցների ժամանակ պարոն Սրապիոնյանն ասում էր, որ ամիսներ շարունակ չեն կարողանում գտնել իրենց հարազատի դին: «Արտասահմանում փորձաքննությունից հետո օրերս համոզվեցինք, որ մեր եղբոր տղան ևս զոհվել է: Յոթ ամիս նրա դին մեզ չէին տալիս: Քանի՞ այդպիսի ճակատագիր է խեղաթյուրել այս վիժվածքը, որի թուլան բազմաթիվ զոհերի գնով դուրս բերվեց ռազմական գոտուց, որ գա այստեղ փալաս-փուլուսը հագնի և իր կիսամերկ քրոջ հետ կաֆեներում իր հաճույքները վայելի՝ հեգնելով բոլորին, ինչպես իր մայրը, որը գտնում էր, որ հայ զինվորները հանուն ոչնչի են զոհվել: Ես ինձ մշտապես զուսպ եմ պահել, բայց այսօր արդեն այդ տականքի անունն անգամ ինձ ափերից հանում է: Հեռավոր մի հույս ունեինք, որ իմ եղբոր տղան կարող է հրաշքով փրկված լինել, քանի որ նրանից լուր չունեինք: Ուղղակի զինվորներին տարավ մարտի դաշտ, զենք ու պաշտպանական միջոցներ չտվեց, գլխից խփվեց մեր երեխան և ոչ միայն մեր երեխան: 

Բազմաթիվ այդպիսի ծաղիկ երեխաներ: Հատուկ նպատակներով տարավ զոհեց երիտասարդության ամենաակտիվ խավին՝ 18-20 տարեկաններին: Չէր կշտացել նրա գայլի ախորժակը, չէր հագեցել այդ արյունից, բանակից մեկ տարի առաջ զորացրվածներին էր ուզում տանել ու կոտորել, որ այսօր Մեղրին, Սյունիքն ավելի անկաշկանդ նվիրեր թուրքերին: Ինձ համար նա որպես մարդկային էակ գոյություն չունի: Նա իրավունք չունի Հայաստանի օդը շնչելու, իրավունք չունի գնալու իր պիղծ շնչով պղծելու հայոց զոհերի գերեզմանները: Երիտթուրքերը կազմակերպեցին հայերի մեծագույն ցեղասպանությունը, Նիկոլն իր ոհմակով կազմակերպեց նմանատիպ մի ցեղասպանություն: Սա արդեն համոզմունք է ինձ համար»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Politico. Եվրահանձնաժողովը պատրաստվում է դատական ​​գործընթաց սկսել AstraZeneca-ի դեմ

Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանի ճեպազրույցը կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած անհնազանդության հավաքին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանի ճեպազրույցը կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած անհնազանդության հավաքին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական