Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմքայլականներն ընդունում են՝ մանդատը Փաշինյանն է նվիրել․ «Իրատես»

25/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրատես» թերթը գրում է. «Այժմ, երբ շատ է քննարկվում խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» ներկայացուցիչների մանդատից հրաժարվելու կամ խմբակցությունից դուրս գալու հարցը, որոշ պատգամավորներ ընդունում են՝ մանդատն իրենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընծայել:Թեեւ նրանք, ովքեր դուրս են եկել խմբակցությունից, լրագրողների հետ զրույցում վստահեցնում են, որ դռնեդուռ ընկած՝ համոզել են ընտրողին, բայց խմբակցության ներսում տրամադրություններն այլ են: «Իրատեսը» օրեր առաջ գրել էր, որ իշխող մեծամասնության ներսում մեկ տասնյակից ավելի մանդատավոր պահանջում է Փաշինյանի հրաժարականը, բայց դրան նպաստող գործողությունները որեւէ կերպ տեսանելի չեն:

Թեեւ մեր զրուցակիցը վստահեցնում էր, որ սուր հարցեր են բարձրացնում, ու խմբակցությունից դուրս չգալն իրենց բնավ չի կաշկանդում, բայց պարզից էլ պարզ է՝ խմբակցության ղեկավարները բոլորի առջեւ հստակ պահանջ են դրել՝ կա՛մ մանդատը վայր են դնում ու տեղը զիջում նոր՝ թիմին դեմ չգնացող հերթական քայլականին, կա՛մ համակերպվում իրողություններին: «Իրատեսի» հետ զրույցում իշխանական պատգամավորներից մեկն անկեղծացավ. «Իսկ այդ մանդատն ո՞վ է տվել, իրե՞նք են վաստակել:

Գրեթե բոլորը դա ուղղակի նվեր են ստացել Փաշինյանից: Նրա անվան տակ են քվե ստացել, նրա անվան տակ՝ քարոզարշավ իրականացրել, մարդկանց ասել՝ ընտրելով մեզ՝ Նիկոլին եք ընտրում: Հիմա ինչպե՞ս են ասում, թե մարդիկ իրենց ճանաչելով են հօգուտ «Իմ քայլի» քվեարկել: Դա ուղղակի աբսուրդ է: Գնում են, բարով գնան, բայց խմբակցությունից դուրս գալն ուղղակի դավաճանություն է թե՛ թիմի, թե՛ վարչապետի նկատմամբ: Ես եղել եմ ու մնալու եմ նրա կողքին, մի տոկոս անգամ չեմ երկմտում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանն ուժեղացնում է ՀՕՊ-ը միջուկային օբյեկտների մոտ՝ զգուշանալով հարվածից Թրամփի հեռանալուց առաջ

Հաջորդ գրառումը

Կան փակ ճանապարհներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Հաջորդ գրառումը

Կան փակ ճանապարհներ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական