Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին. Արմեն Սարգսյանն ասել է` որ դեպքում հրաժարական կտա

06/01/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգային հեղինակավոր The Spectator world պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վերջին զարգացումների մասին: Հոդվածի հեղինակը՝ հայտնի գրող և լրագրող Կապիլ Կոմիրեդդին, ամիսներ առաջ այցելել էր Հայաստան: Ի թիվս բազմաթիվ հանդիպումների և հարցազրույցների, նա զրուցել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հոդվածում հեղինակը ներկայացրել է Հայաստան այցից իր տպավորությունները, ինչպես նաև օգտագործել է հատվածներ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցից:

Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով.

Հոդվածի սկզբում Կապիլ Կոմիրեդդին անդրադառնալով նախորդ տարի Հայաստանի հետ Ադրբեջանի ու Թուրքիայի հակամարտությանը՝ նշում է. «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը զայրացած է, քանի որ հազարավոր քաջ և անձնուրաց հայ զինվորներ են սպանվել այդ պատերազմում…

Արմեն Սարգսյանն ինձ միակ հայ քաղաքական գործիչն է թվում, ում զայրույթն ուղեկցվում է ազգային զարթոնքի կառուցողական ծրագրով: Մի շարք քաղաքական գործիչներ անդադար բողոքում են դաշնակիցների կողմից լքված լինելուց կամ արտաքին ուժերի կողմից հարված ստանալուց, մինչդեռ Սարգսյանը կարծես թե ոգեշնչվում է այն ուսմունքից, որ «աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա». ազգերը, որոնք չունեն հավակնություններ, ձգտում, որոնք համակերպվում են այդ վիճակին, այս աշխարհում տեղ չունեն:

Հայաստանի հետ կապված ամենաուշագրավ փաստն այն է, որ այդ երկիրն ընդհանրապես գոյություն ունի. շատ քիչ երկրներ են դարերի ընթացքում անցել ավելի մեծ տառապանքների միջով, որքան այս փոքր կովկասյան հանրապետությունն է՝ տեղակայված Եվրոպայի ու Ասիայի ռազմավարական խաչմերուկում: Հայաստանը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին՝ առաջինն աշխարհի պետությունների շարքում, և այդ ժամանակից ի վեր նրա պատմությունը վերածվել է չվերջացող կռիվների տարեգրության: Մրցակցության մեջ գտնվող կայսրություններն այն հազարամյակներով վերածել են, ինչպես ասվում է Գիբբոնի անմոռանալի արտահայտության մեջ, «մշտական պատերազմի թատերաբեմի»: Ռուսները հեղեղում էին այն վերևից, արաբներն ու պարսիկները հոշոտում էին ներքևից: Իսկ թուրքերը, որոնք խժռել էին պատմական Հայաստանի ողջ արևմտյան ճակատը, քսաներորդ դարասկիզբ մուտք գործեցին 1.5 միլիոն հայերի կոտորածն իրականացնելով:

Ինչպե՞ս վերակառուցել արտաքին ագրեսիայից և ներքին կռիվներից բարոյալքված ազգը:

«Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց,- ասում է Սարգսյանը: – Պետք է ինքդ քեզ բարդ հարցեր տաս և անես անհրաժեշտ փոփոխություններ»: Փոփոխություններից մեկն, որն անհրաժեշտ է ազգի հոգեբանությունն ապաքինելու և Հայաստանի ապագան անվտանգ դարձնելու տեսանկյունից, ըստ Սարգսյանի, սահմանադրական բարեփոխումն է: Սա կարող է տարօրինակ թվալ, և ես թերահավատորեն էի մոտենում Սարգսյանի փաստարկին մինչև նախորդ ամառ Հայաստանով կատարած ճանապարհորդությունս: Պատերազմը բացահայտեց ոչ միայն Հայաստանի ռազմական ոլորտում եղած թույլ կողմերն, այլև սահմանադրության մեջ եղած բացերը:

2015 թվականին գրված ներկայիս սահմանադրությունը երաշխավորում էր առավելապես անհատների, ոչ թե ժողովրդի շահերը: Եվ քանի դեռ Հայաստանը չի ամրապնդել պատասխանատվության գաղափարը, չի ստեղծել իշխանության իրար հակակշռող ճյուղեր, և քանի դեռ անհատները չեն ստորադասվում ինստիտուտներին, այն կշարունակի խոցելի մնալ պոպուլիզմի, ինտրիգների ու քաոսի պայմաններում:

Լինելով միջազգային ասպարեզում Հայաստանի նշանավոր գործիչներից մեկը, Սարգսյանը երեք տարի առաջ ընտրվեց նախագահի՝ մեծամասամբ արարողակարգային պաշտոնում: Երբ սկսվեց պատերազմը, նա ակտիվացրեց իր լայն միջազգային կապերը՝ աջակցություն ստանալու Հայաստանի համար:

Սարգսյանը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: Սակայն Հայաստանի համար վերականգնվելու ու վերակառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար, քանի որ որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: «Ադրբեջանը զգալիորեն մեզ գերազանցեց, քանի որ ունի նավթային եկամուտներ,- ասում է նա: – Սակայն ի՞նչ արժեք կունենա նավթը մեկ կամ երկու սերունդ հետո»:

Նախագահի պաշտոնն ստանձնելուց օրեր անց, երբ երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին, նոր նախագահն իր աշխատակազմին հայտարարեց, որ պատրաստվում է գնալ Հանրապետության հրապարակ, որը հեղափոխության բաբախող սիրտն էր:

«Խաղաղության պահպանումն ու բռնության կանխումն իմ բարձր պարտավորությունն էր իմ ժողովրդիս հանդեպ: Եթե ես մնայի նախագահական նստավայրում, դա կնշանակեր վախկոտ հրաժարում սեփական պարտականությունից»,- պատմում է Սարգսյանը:

…Անցած աշնանը Սարգսյանը հյուրընկալեց Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը՝ Դավոսի օրինակով երկօրյա համաժողով, որը միջազգային քաղաքական գործիչներին և բիզնես ոլորտի հայտնի դեմքերին բերեց Դիլիջան առողջարանային քաղաք։

Գագաթնաժողովից մեկ օր անց նա մեկնեց Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունեց թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: Այցը պատմական էր, քանի որ Սաուդյան Արաբիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Սա ևս մեկ օրինակ էր, երբ Սարգսյանը օգտագործում է իր անձնական կապերի լայն շրջանակը, որը ձևավորվել էր մասնավոր ոլորտում իր գործունեության ընթացքում՝ ի շահ դժվարին վիճակում գտվող իր երկրի:

Նա, թերևս, պետության միակ ղեկավարն է, որը նաև գիտնական է. Սարգսյանը հավակնոտ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ խթանելու տեխնոլոգիական հեղափոխությունը իր երկրում:

Նրա ծրագրի ֆիզիկական հիմքերը դրվում են Advanced Tomorrow (ATOM) նախագծում, որը հավակնում է դառնալ կիբեր և գիտական նորարարությունների հանգույց: Նա գաղափարը ներկայացրել է տարբեր պետությունների ղեկավարներին և ներդրողներին։

Հայաստանում մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գլոբալ կենտրոնների զարգացմանն աջակցելու համար ՏՏ և տեխնոլոգիական խոշոր ընկերություններին համոզելը համեմատաբար հեշտ է եղել: Հայկական սփյուռքը, որն աշխարհի ամենաբարգավաճ և ազդեցիկներից մեկն է, ևս պատրաստ է օգնել:

Արմեն Սարգսյանի՝ Ազգի կոնցեպտը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ ընդգրկելով աշխարհասփյուռ հայկական համայնքը։

Հայկական ինքնությունը՝ նրա գրականությունը, մշակույթը, խոհանոցը, ավանդույթները զարգացել են Հայաստանից դուրս։ Պատմականորեն հայերը կառուցել և կառավարել են այլ երկրների համար։ Կոստանդնուպոլսի ամենահարգված ճարտարապետը, օրինակ, հայ էր: Այսօր, սակայն, նման մարդկանց փորձառությունն ի օգուտ Հայաստանի չի օգտագործվում։ Կառավարությունում աշխատելու պահանջներից մեկը Հայաստանում մի քանի տարի անընդմեջ բնակվելն է։

Տաղանդավոր սփյուռքահայերին Հայաստան բերելը բախվում է մի շարք խոչընդոտների «անհեթեթ և անիմաստ կանոնակարգերի» պատճառով: Օրինակ, Նուբար Աֆեյանը, որը Moderna-ի համահիմնադիրն է, պետք է առնվազն հինգ տարի ապրի բացառապես Հայաստանում, որպեսզի իրավունք ստանա ծառայության անցնել Հայաստանի կառավարությունում: Ստացվում է, Երևանին պետք են նրա պատվաստանյութերը և բարեգործությունը, բայց ոչ նրա հմտությունը կամ ծառայությունը։ «Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ», – ասում է Սարգսյանը։ Սփյուռքի առջև դռների բացումը սահմանադրական բարեփոխումների շարքում է, որը պաշտպանում է Սարգսյանը։

Եթե Սահմանադրությունը փոխվի, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի:

Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է երեք տարուց մի փոքր ավելի ժամանակ: Արդյո՞ք Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ բարեփոխումների իրականացումն արագացնելու համար. «Հայաստանի նախագահ լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է»,- ասում է նա։ «Սակայն ինձ հարգված զգալու համար չէ, որ համաձայնեցի այս աշխատանքին: Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին։ Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին»: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն անհապաղ կփորձի կարգավորել Ղազախստանում իրավիճակը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն անհապաղ կփորձի կարգավորել Ղազախստանում իրավիճակը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական