Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Դուրս եկե՛ք փողոց, միացե՛ք շարժմանը, հաշված օրերի հարց է մնալու

«Տարածվող թեզը, որ շարժումը մարում է  ի չիք է դառնում․  շարժումը ոչ միայն չի մարում, այլև ավելի ու ավելի մեծ թափ է ստանում  և որոշ ոստիկանների   այսօրվա գործողությունները դա են ապացուցում։ Այդ ոստիկաններն իրականում իշխանությունների դրածոն են  և նրանց օրերը հաշված են»,-այս մասին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Առնվազն մի քանի բանի շարժումը հասել է, մարդիկ ոստիկանությունից չեն վախենում, չեն ատում  ոստիկանությանը, ուրախ են և  գիտեն ինչի համար են պայքարում,- ասաց Տիգրան Քոչարյանը՝  կոչ անելով բոլորին դուս գալ փողոց․

«Դուրս եկե՛ք, միացե՛ք, հաշված օրերի  հարց է մնալու»։