Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դա իմ դեմ կամ կողմ լինելու հարցը չէ. Անահիտ Ավանեսյանը հարցին, թե դե՞մ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ «Հրապարակ»

16/04/2022
- Տեղական

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանությունը հստակ չի բացատրում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր ուզում ասել իր ելույթներով։ Հանրությունը հասկացել է, որ պատրաստվում են հանձնել Արցախը, բայց նրա թիմակիցները չեն խոստովանում, չեն ուզում Փաշինյանի փոխարեն գույժը հաղորդել։ Բայց հակառակն էլ չեն ասում՝ առաջնորդը կպատժի։ Պաշտոնի ու մանդատի գինը Փաշինյանին չհակաճառելն է։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամեն ինչ արեց, որ չպատասխանի մեր հարցին։ Սկզբում քերականական շտկումներ մտցրեց, երբ խուսանավելու տեղ չուներ, հրաժարվեց պատասխանել՝ եթե Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, իրեն Արցախի ճակատագիրը չի՞ մտահոգում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ, որի քեռորդին զոհվել է 44-օրյա պատերազմում՝ Շուշիում, ամեն ինչ ասաց, բացի բուն պատասխանից՝ արդյոք դե՞մ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս։


«Ես կխնդրեմ՝ Դուք Ձեր մեկնաբանությունները խոսքի վերաբերյալ չհնչեցնեք եւ ուշադիր մեջբերում անեք հենց խոսքից»,- ասաց նա՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Փաշինյանն Արցախը պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի մաս։

– Ես սխալվո՞ւմ եմ։


– Այո։

– Բայց ասում է՝ պետք է իջեցվի Արցախի կարգավիճակի նշաձողը։

– Վարչապետը ներկայացրեց այսօր մեր առջեւ ծառացած մարտահրավերները եւ ներկայացրեց, որ կառավարությունը, իշխանությունը անելու է մաքսիմալը եւ անում է՝ ապահովելու այս իրադրությունում Հայաստանի ազգային շահերի առաջ տանելը։

– Այդ դեպքում Դուք՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիմակից, ի՞նչ հասկացաք նրա ելույթից՝ Արցախի ճակատագրի մասով։

– Հասկացա, որ մենք շարունակելու ենք օգտագործել թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական բոլոր մեր ձեռքում եղած միջոցները՝ ի շահ Արցախի բնակչության եւ Հայաստանի բնակչության։

– Հետեւաբար, կարո՞ղ եք բացառել, որ իշխանություններն Արցախը երբեք չեն ճանաչի Ադրբեջանի մաս։

– Նման հարց ընդհանրապես չի քննարկվել վարչապետի ելույթում, եւ ես իմ մեկնաբանությունները Ձեզ տվեցի։ Այո, Հայաստանի իշխանությունները եւ վարչապետը հստակ շեշտադրումներ արեց, որ առաջնորդվելու է մեր քաղաքացիների անվտանգության, իրենց հողի վրա ապրելու, արարելու, խաղաղության պայմաններում երաշխիքներով։

– Անկախ հանրապետությա՞ն, Հայաստանին միանալո՞ւ կարգավիճակով, թե՞ Ադրբեջանի կազմում, բայց անվտանգ ապրելու երաշխիքով։

– Ես կարծում եմ, սպառիչ տվեցի Ձեր հարցի պատասխանները։ Այսօր մեր առջեւ ծառացած մարտահրավերներին մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք, անենք մաքսիմալը թե՛ դիվանագիտական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումներով՝ ապահովելու այս երկրում, այս հողում մեր ապրելու իրավունքը։

– Կխնդրեմ անկեղծ պատասխանեք․ Դուք՝ որպես քաղաքացի, դե՞մ եք, որ Արցախը երբեւէ որեւէ կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում։

– Ուրեմն, տեսեք, ես մշտապես, ոչ միայն այսօր, այլ տարիներ ի վեր կողմ եմ եղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն, բայց սա չի նշանակում, որ չպետք է պայքարել արցախահայության՝ իր հողում ապրելու, ինքնորոշվելու եւ իր մշակույթին, լեզվին, ինքնությանը հավատարիմ լինելու իրավունքի համար, որը որ հայ ժողովուրդը վերջին տարիներին իրականացրել է, ամբողջ իր ներուժն ուղղել է հենց այդ իրավունքը պաշտպանելուն։

– Հիմա կարո՞ղ եք ասել, որ դեմ եք, որ Արցախը որեւէ կարգավիճակով հայտնվի Ադրբեջանի կազմում։

– Դա իմ դեմ կամ կողմ լինելու հարցը չի։ Նորից եմ կրկնում․ արցախահայության իրավունք՝ իր հողում ապրելու համար, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անում ենք ամեն ինչ։

– Արցախահայությունը դեմ է, Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դուք այս ցանկությունը կիսո՞ւմ եք։

– Ես կարծում եմ՝ Ձեր հարցին պատասխանեցի, ես իմ տեսակետը Ձեզ հստակ, անկեղծ, ազնիվ ներկայացրեցի։

– Տիկին Ավանեսյան, ես ուզում եմ հավատալ, որ Դուք դեմ կլինեք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։

– Ես Ձեր հարցին հստակ պատասխանեցի, ներկայացրեցի իմ տեսակետը, հիմա, կարծում եմ, նորից նույն հարցն եք տալիս։

– Շատ լավ։ Ես Ձեր փոխարեն ուզում եմ հավատալ, որ Դուք, ամեն դեպքում, դեմ եք, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, ուստի, եթե ձեր թիմը որոշի, որ պետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, Դուք կընդդիմանա՞ք դրան։

– Նորից եմ կրկնում՝ Հայաստանը, մենք, ես՝ անձնապես, 44-օրյա պատերազմի ժամանակ իմ բոլոր եղբայրները, ամուսինս եղել են պատերազմի դաշտում, արել են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն արցախահայության՝ այդ հողում ապրելու իրավունքը, եւ եղբայրս էլ Շուշիի մատույցներում զոհվել է՝ եւս պաշտպանելով նրանց այդ իրավունքը։ Եվ այդ հանձնառությունը, որ մենք բոլորս ունենք մեր նահատակների առջեւ՝ անելու հնարավորինս Հայաստանի, արցախահության շահերը պաշտպանելու համար։

– Ես ցավում եմ ինչպես Ձեր եղբոր, այնպես էլ մյուս բոլոր նահատակների համար։ Ուստի, արդյոք բարոյակա՞ն կլինի, որ Ձեր եղբոր ու մյուսների թափած արյունն անիմաստ լինի, պարզվի, որ Արցախը, որի համար նրանք իրենց կյանքն են տվել, հայտնվելու է Ադրբեջանի կազմում։

– Ես Ձեր հարցին պատասխանեցի, կարծում եմ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նախորդ գրառումը

Կառավարությունը հավանություն տվեց Միհրան Պողոսյանի բարեկամի ընկերության ծրագրին. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Պետականության գաղափարը ամուր է արմատացած համակարգի հավաքական գիտակցության մեջ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026
Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
Նորություններ

Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Հաջորդ գրառումը

Պետականության գաղափարը ամուր է արմատացած համակարգի հավաքական գիտակցության մեջ

Լրահոս

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը...

Կայացաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը

23/07/2026

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕն նախաձեռնթեամբ տեղի ունեցաւ Փարիզի մէջ 2026 11-12 Ապրիլ 2026-ին գումարած խորհրդաժողովին յաջորդող...

«Առինջ Մոլ»-ի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել, շտապօգնություն ենք կանչել. մոլի փոխտնօրեն

23/07/2026

 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի՝ թվով 26 առևտրային տաղավարների կապարակնքումը տեղի է ունեցել առանց նախնական ծանուցման, և աշխատակիցներն այդ մասին իմացել...

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին...

Լարված իրավիճակ Առինջ մոլում. կապարակնքված տաղավաների աշխատակիցները պահանջում են բացել խանութները

23/07/2026

Առինջ մոլում այսօր կեսօրից լարված իրավիճակ է․ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կապարակնքել են տոնավաճառի բազմաթիվ տաղավարներ։ Ինչպես նշեցին աշխատակիցներից շատերը, իրավապահներն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական