Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Գլխավոր շտաբի պետի տեղակալի համար խափանման միջոց է ընտրվել

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի նկատմամբ քրեական գործի շրջանակում ընտրվել է խափանման միջոցը։

📎Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Գեներալը չհեռանալու մասին ստորագրություն է տվել։

📌Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 3 մասով՝ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը զգալի վնաս է պատճառել, կատարվել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտական պայմաններում:

@ArmeniaSputnik