Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԴԽ անդամի թեկնածուի քվեարկությունը պետք է տեղի ունենա, սակայն ՔՊ խմբակցությունը չի մասնակցի դրան. Կոնջորյան

22/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստերի դահլիճում հիշեցրեց՝ Ալեքսանդր Սիրունյանը, որն առաջադրված էր որպես ԲԴԽ անդամի թեկնածու, հանդես է եկել հայտարարությամբ և հրաժարվել իր թեկնածությունից:

«Պարոն Սիրունյանը հիմնավորեց այն հանգամանքով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության մեջ, մասնավորապես գույքային, հողի հետ կապված հարցեր կային, որոնք նաև Ազգային ժողովում քննարկման առարկա դարձան: Եվ հիմնվելով սրա վրա՝ պարոն Սիրունյանը իր թեկնածությունը հետ է կանչել:

Ուզում եմ տեղեկացնել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարության եզրակացությունը, ըստ կարգի, ուղարկվում է ԱԺ՝ թեկնածությունը առաջադրելուց հետո: Երբ թեկնածուն առաջադրվում է, դրանից հետո նրա վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն էլ իր ուսումնասիրություններից հետո տալիս է իր եզրակացությունը:

Մենք, ըստ էության, ևս կարևորում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունները, հիմնվում դրանց վրա, և ինքներս՝ մեր իշխանությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիմնել է հենց այսպիսի համանման իրավիճակներում խորհրդատվություն ներկայացնելու համար, կարևորում ենք ինստիտուտների և դրանց կողմից տրված եզրահանգումների կշիռը:

Պետք է ասեմ, որ քվեարկությունը, օրենքի համաձայն, պետք է տեղի ունենա, որովհետև ընթացակարգերը այլ բան չեն ենթադրում, սակայն ուզում եմ հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը՝ իմ կողմից արդեն իսկ նշված հանգամանքների բերումով»,- ասաց նա:

 Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել էր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի և ԲԴԽ-ի անդամի թեկնածուի ընտրության կարգը և ժամը: 

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Infoport

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրիտանացի գիտնականները չգիտեն, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ հատված չայցելել. Խաչատրյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանն այսօր շարունակել է հայտարարագրումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե երբևէ եղել է կամ կլինի պահ, երբ դուք Ձեզ ամենաշատն էիք պետք, այդ պահը հիմա է, հենց հիմա. գնա’ ընտրության. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն այսօր շարունակել է հայտարարագրումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական