Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախցի կնոջը վերագրվող՝ Հայաստանի նկատմամբ վիրավորական արտահայտությունը փաստացի չի հաստատվում տեսագրությամբ. CIVILNET

25/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է Երևանի մետրոյում մարտի 22-ին տեղի ունեցած միջադեպը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ՝ Արմինե Մոսիյանի միջև: Այն հասանելի է դարձել Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։ Տեսանյութի առնչությամբ շրջանառվում են նաև տարբեր մեկնաբանություններ և վերագրումներ։

«Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց արցախցի աղջկա հետ խոսելուց, քանզի վերջինս իրեն ուղղված Հայաստանի Հանրապետության քարտեզի ժամանակ քամահրանքով ասաց, որ չի ընդունում Հայաստանը, թքած ունի»,- գրել է araratnews.am-ը։

MediaNews-ի, Araratnews-ի և այլ հրապարակումների վերագրումը, թե Արմինե Մոսիյանը մետրոյում ասել է՝ թքած ունի Հայաստանի վրա, չի համապատասխանում իրականությանը:

Տարածվող պնդումները

Տեսանյութի տարածումից հետո լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում հրապարակումներ են հայտնվել: Օրինակ, ըստ MediaNews լրատվականի, արցախցի կինը վիճաբանության ընթացքում հայտարարել է, որ «չի ընդունում Հայաստանը, թքած ունի և իրեն ու իր երեխային պետք չէ Հայաստանի Հանրապետությունը»։

Էկրանապատկերը՝ MediaNews լրատվականից

Նույն բովանդակությամբ ապատեղեկատվություն տարածվել է նաև Araratnews լրատվականով:https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fararatnews.am%2Fposts%2Fpfbid0MJ9eRt9gEDAYK4YW59oxt5aqRmgxMLCFv1MpjaDSscU1KsCQZKrpdGPMfDojbdedl&show_text=true&width=500

Ըստ լրատվամիջոցի՝ դա և քարտեզի հանդեպ իբրև քամահրական վերաբերմունքն է եղել պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը բորբոքվել էր: Լրատվամիջոցը նաև տարածել էր այդ տեղեկատվությունը ֆեյսբուքյան Reel տարբերակով՝ ձայնային մեկնաբանությամբ, իբրև վիճաբանությունը եղել է այդ բովանդակությամբ:https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgaiane.manykian%2Fvideos%2F722140037560041%2F%3Fidorvanity%3D696245526788180&show_text=false&width=267&t=0

Տեսանյութի ամբողջական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման ձևակերպում չի հնչում։ Կնոջ խոսքը վերաբերում է Արցախի խնդրին և հայրենիքի ընկալմանը, սակայն նման ձևակերպում նա չի անում։ Վարչապետի հետ վիճաբանության ժամանակ նույնիսկ պնդում է, որ Հայաստանը նույնպես իր որդու հայրենիքն է, սակայն նրանց բանավեճը ընթանում էր Հայաստանի սահմանների ընկալումների շուրջ:

Տվյալ ապատեղեկատվությունը տարածում է ստացել տարբեր լրատվամիջոցների միջոցով (այդ թվում կրկին MediaNews-ի), որոնք հղում են անում ֆեյսբուքյան օգտատեր Նատալի Ալեքսանյանին:

Էկրանապատկերը՝ «MediaNews» և «Հետաքրիր լուրեր» լրատվականների ֆեյսբուքյան էջերից

Ապատեղեկատվությունը գրառման հետ նկարի տեսքով տարածվել է նաև «ԱՆԿՕՏՐԵԼԻ ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ» անունով ֆեյսբուքյան խմբում մի օգտատիրոջ կողմից:

Էկրանապատկերը՝ «ԱՆԿՕՏՐԵԼԻ ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ» էջում կատարած հրապարակումից

Ինչպես է սկսվել միջադեպը

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 22-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցի շրջանակում օգտվել է Երևանի մետրոյից։ Վագոնում նա զրույցի է բռնվել ուղևորների հետ, որոնցից մեկը եղել է Արմինե Մոսիյանը՝ իր անչափահաս որդու հետ։

Ըստ տեսանյութի, վիճաբանությունը սկսվել է այն պահին, երբ վարչապետը փորձել է երեխային նվիրել Հայաստանի քարտեզով բրոշ։

Էկրանապատկերը՝ վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից

Քննարկման թեմաները

Զրույցը արագ վերածվել է Արցախի և Հայաստանի վերաբերյալ բանավեճի։ Կինը քննադատել է իշխանություններին՝ անդրադառնալով Արցախի կորստին և տեղահանվածների վիճակին։ Վարչապետը պատասխանել է, որ պետությունը զգալի միջոցներ է ներդրել Արցախում բնակչության անվտանգությունն ապահովելու համար և մերժել է իր հասցեին հնչող մեղադրանքները՝ ասելով, թե «փախածներով» չեն կարող իրեն մեղադրել։ Տեսանյութում կողմերը խոսում են նաև Հայաստանի սահմանների, վերադարձի հնարավորության և Հայաստանում բնակություն հաստատած արցախահայերի խնդիրների մասին։

Վարչապետի արձագանքը

Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տեղի ունեցածին՝ հրավիրելով Արմինե Մոսիյանին և նրա որդուն կառավարություն ներողություն խնդրելու համար:

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnikol.pashinyan%2Fposts%2Fpfbid0JsABo19Xrtz9FByGHwdRKzd77AoXQ6pjZKLvUTAkkcRJ8pwmoZ66J6AMzmDsAUwjl&show_text=true&width=500

Սակայն մինչ այս ֆեյսբուքյան գրառումը նա սկզբում փորձում էր հերքել իր արտաբերած մտքերը և այնուհետև ներողություն խնդրել, եթե ինչ-որ բան սխալ է ասել կամ սխալ է ընկալվել:https://www.youtube.com/embed/-5fefgR7cAk?si=GxHfhsDY-gBorLvd

Այսպիսով, տեսանյութում կնոջը վերագրվող՝ Հայաստանի նկատմամբ վիրավորական արտահայտությունը փաստացի չի հաստատվում տեսագրությամբ։

Աղբյուր՝ civilnet.am

Մետրոյում վարչապետի և արցախցի կնոջ վիճաբանությունը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը չեղյալ կհայտարարի Ղարաբաղյան պատերազմի վետերաններին շնորհված ռազմական պարգևները. թուրք լրագրող

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են ՀՀ իշխանության՝ Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են ՀՀ իշխանության՝ Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական