ԿԸՀ նախագահ Վահե Հովակիմյանը հայտնել է, որ ընտրատեղամասերի բացման ժամանակ արձանագրվել են հանձնաժողովի անդամների բացակայության առանձին դեպքեր։ Նրա խոսքով՝ ժամը 08:00-ի դրությամբ 2 005 ընտրատեղամասերից 48-ում բացակայել է հանձնաժողովների 50 անդամ։ Երեք դեպքում խոսքը ղեկավար կազմի մասին է՝ երկու նախագահների և մեկ քարտուղարի, որոնք ձերբակալվել են գիշերը։
Հովակիմյանը ընդգծել է, որ գործող Ընտրական օրենսգիրքը նախատեսում է մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հանձնաժողովներին շարունակել աշխատանքը նման իրավիճակներում անգամ։









