Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արցախում կարեւոր է ոչ միայն պատերազմի հետեւանքների հաղթահարումը, այլեւ հուսալի ապագայի տեսալականի ձեւավորումը.Աղաբալյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը առաջիններից մեկը ձեռք մեկնեց Արցախին եւ սկսեց պատերազմի առաջին իսկ օրերից տարբերա աջակցության ծրագրերով մասնակցեց պատերազմի հետեւանքների մեղման եւ հումանիտար ճգնաժամի կանխմանը: 

Այս մասին այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը, փոխանցում է NEWS.am-ը:«Այս պահին մենք ունենք 75 ավարտված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրեր, որոնք իրականացվում են 50 տեղական եւ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ եւ ընդհանուր 1 միլիոն 700 հազար դոլարի նվիրաբերության ծրագրեր են իրականացվել»,-ասել է Աղաբալյանը` նշելով, որ դրանք եղել են ինչպես անհապաղ օգնության ծրագրեր, այնպես էլ ավելի երկարաժամկետ:Աղաբալյանի խոսքով` Արցախում կարեւոր է ոչ միայն պատերազմի հետեւանքների հաղթահարումը, այլեւ հուսալի ապագայի տեսալականի ձեւավորումը:«Հենց այս նպատակով «Ավրորան» նախաձեռնեց այս միջոցառումը` «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկումները, որոնց մասնակցում են թե «Ավրորայի» գործընկերները, թե տասնայկա կազմակերոպություններ, հիմնադրամներ, որոնք պատերազմի օրերին եւ այսօր ծրագրեր են իրականացրել Արցախի համար»,-ասել է նա: