Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ապօրինի ծառահատման դեպք՝ Լոռիում

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում ստուգման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 37-ամյա բնակչի վարած «Զիլ» բեռնատարը: Բեռնատարի թափքում, ցեմենտբետոնե բլոկով քողարկված, մոտ 4 խմ փայտանյութ կար: Վարորդը փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ այն ձեռք է բերել Մարց գյուղի մոտակայքում:

Մեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական ծառայություն։