Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի. Ստեփան Դանիելյան. «Հրապարակ»

26/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանն այդքան շուտ է սկսել իր քարոզարշավը, որովհետեւ տիրապետում է իրական թվերին եւ տեսնում է, որ իրենք վերընտրվելու որեւէ հնարավորություն չունեն՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ի տարբերություն նախկին նախագահների, ինքն ուղղակի հնարավորություն չունի իշխանությունը կորցնելուց հետո ինչ-որ ձեւ հանգիստ ապրել Հայաստանում կամ Հայաստանից դուրս, այսինքն՝ սա իր համար կյանքի եւ մահու հարց է: Տեսնելով իրական թվերը, ինքն ուղղակի խուճապի մեջ է հայտնվել, եւ այն, որ մտնում է մետրո, տարբեր շրջաններ գնում, մարդկանց հետ ուզում է շփվել, ուղղակի փորձում է ինչ-որ ձեւ վերականգնել իր ինչ-որ վարկանիշ, այն վարկանիշը, որ ինքն ունեցել է 2018 թվականին կամ նույնիսկ 2021 թվականին: Հիմնական հնարքները հետեւյալն են․ ինքը հասարակ մարդ է եւ հասարակ մարդկանց շահերն է պաշտպանում եւ առաջ եթե խոսում էր թալանի մասին, հիմա ինքն ուզում է ասել՝ գիտեք, ես ձեզ նման պեռաշկի եմ ուտում:

Քանի հոգու վրա դա կաշխատի՝ ես չեմ կարող ասել: Ինքը վաստակաշատ հանգստի չի կարող գնալ, քանի որ չի կարող բազմաթիվ հարցերի պատասխանել: Կարծում եմ, ապրիլին իր վարկանիշն ավելի շատ կիջնի, ինչը խուճապ կառաջացնի իր թիմի մոտ, եւ ընտրություններին ընդառաջ հնարավոր է թիմը փլուզվի: Երկրորդը․ ինքը փորձում է 2021 թվականի տեխնոլոգիան օգտագործել՝ խաղաղության եւ պատերազմի, եթե դա այն ժամանակ մարդկանց վրա ազդում էր, ապա հիմա շատ գռեհիկ է ստացվում, եւ հասկանալի է, որ սա Ալիեւի հետ միասին համատեղ օպերացիա է կազմակերպել: Ինքն ասում է՝ պատերազմ կլինի, Ալիեւը սպառնում է, որ պատերազմ կլինի վեց ամսից հետո, եթե Հայաստանն իրեն ճիշտ չպահի, այսինքն՝ Ալիեւն է փորձում որոշել, թե ով Հայաստանում իշխանություն կլինի», – ասաց Դանիելյանը:

Քաղաքագետը նկատում է, որ այս՝ պատերազմով շանտաժը շատ գռեհիկ է, իր այս պահվածքը պանիկայի արտահայտություն է ու գնալով ինքն ավելի շատ սխալներ է թույլ տալու, ինչի հետեւանքով իր թիմը կսկսի հասկանալ, որ իրենից պետք է տարանջատվել, եւ յուրաքանչյուրը կփորձի իր հարցերը լուծել անջատ ու ավելի չմխրճվել այս անօրինականությունների մեջ, որն անում է գործող վարչապետ կոչվող այս անձը:

Պատերազմով շանտաժն Ալիեւի հետ պայմանավորված խաղ է, ըստ Դանիելյանի, Ալիեւին անհրաժեշտ է, որ Փաշինյանը վերարտադրվի, որ հետագայում զիջումներ լինեն, եւ միասին փորձում են վախի մթնոլորտ ստեղծել Ալիեւը հայտարարում է, որ այս պահին ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց վեց ամիս հետո կարող է իր տեսակետը փոխել:

«Եվ սա այս միտքը վերցնում է, ասում է՝ սեպտեմբերին պատերազմ է լինելու, հոգեբանորեն ինքը փորձում է հիշեցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, այսինքն՝ այս սեպտեմբերին նույնպես պատերազմ կլինի: Սա շանտաժ է, որովհետեւ Ադրբեջանը չի որոշում՝ Հայաստանի հետ պատերազմ կլինի, թե ոչ, ոչ էլ 2020 թվականին է Ադրբեջանը որոշել: Դա աշխարհաքաղաքական գործողություն էր, եւ Ադրբեջանին աջակցում էին Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Պակիստանը եւ այլն։

Դա ուներ որոշակի նպատակ, եւ հենց իրենց աջակցության շնորհիվ կարողացավ Ադրբեջանը հաջողության հասնել, եւ նաեւ Հայաստանի գործող վարչախմբի շատ տարօրինակ գործողությունները, որը գուցե ապագայում պարզաբանվի հասարակությանը, թե դա ինչ էր նշանակում, ինչու ինքը պատերազմի տարավ Հայաստանը: Սա հերթական շանտաժն է, եւ այս գործող իշխանությունը, գործող վարչապետն այս շանտաժին գնում է»։

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի. Վահե Դավթյան

Հաջորդ գրառումը

Պատերազմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական