Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անուշ Վարդանյանը հանրային խոսքում իրեն վերագրել է մի պաշտոն, որը երբևէ չի զբաղեցրել. Արարատյան Հայրապետական թեմ

14/03/2026
- Հոգևոր, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ի պատասխան լրատվամիջոցներում և հանրային հարթակներում տարածված ապատեղեկատվության՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.

Արարատյան Հայրապետական թեմի կառուցվածքում «ծրագրերի համակարգողի» հաստիք երբևէ չի եղել ։ Հետևաբար, Անուշ Վարդանյանը հանրային խոսքում իրեն վերագրել է մի պաշտոն, որը երբևէ չի զբաղեցրել։ Նա ընդամենը հանդիսացել է թեմի երիտասարդական կառույցների անդամ, իսկ վերջին տարիներին՝ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության ատենապետը։ Նրա ներգրավվածությունը թեմական ծրագրերում եղել է բացառապես կամավորական հիմունքներով։

Քանի որ մինչև սույն թվականի մարտը թեմը չի ունեցել երիտասարդաց միությունների գործունեությունը կարգավորող հատուկ կանոնադրություն, բոլոր նախաձեռնություններն իրականացվել են այդ միությունների ատենապետների կողմից ձևավորված խորհրդի միջոցով, որտեղ անդամները ստանձնել են կամավոր պարտավորություններ։ Իսկ կամավորական գործունեությունը որպես վարձատրվող կամ հաստիքային աշխատանք ներկայացնելն ազնիվ չէ։

Անուշ Վարդանյանը չի հանդիսանում առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության ատենապետ 2025 թ. մայիսից, երբ հոգևոր հովվի որոշմամբ միությունը վերակազմավորվել է։ Այս փաստը հաստատվում է նաև սոցիալական ցանցերում միության նորաբաց պաշտոնական էջի տվյալներով և հրապարակումների ժամանակագրությամբ։

Հատուկ շեշտում ենք, որ Անուշ Վարդանյանն աշխատանքից չի ազատվել, քանի որ, ինչպես նշվեց, երբևէ չի եղել թեմի հաստիքային աշխատակից։ Նրա կամավորական լիազորությունները բնականոն կերպով դադարել են միության գործունեության վերակազմակերպման արդյունքում։

Անթույլատրելի ենք համարում Եկեղեցու հովանու ներքո իրականացված կամավորական ծառայությունը քաղաքական նպատակներով շահարկելը։

Եթե տարիների այդ գործունեությունն իսկապես ուղղված է եղել հոգևոր կյանքի զորացմանը, ապա հորդորում ենք զերծ մնալ սխալ ձևակերպումներով հանրության մեջ թյուր տպավորություններ ստեղծելուց։

Յուրաքանչյուր ոք ունի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք, սակայն քրիստոնեական էթիկան և պատասխանատվությունը պահանջում են լինել ազնիվ և զերծ մնալ փաստերի աղավաղումից։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ-ին «գաղտնի» փոխանցված ադրբեջանական դիրքը. Դավիթ Գալստյան

Հաջորդ գրառումը

Մխսված պետական բյուջեի լայնախոռոչ անցք 2. Արեգ Սավգուլյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026
Հաջորդ գրառումը

Մխսված պետական բյուջեի լայնախոռոչ անցք 2. Արեգ Սավգուլյան

Ամենաշատ ընթերցվածը

05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական