Այս ինքնագլուխ թանկացումից հետո վարորդները որոշել էին ընդհանրապես ԱՊՊԱ չանել․ հազիվ կանխում ենք

Այսօրվանից թանկացումները ուժի մեջ են մտել, մենք գիտեինք, թե մարտ ամսից են։ Այսօր եկել ենք ԱՊՊԱ բյուրոյի հետ փորձենք կառուցողական զրույց ունենալու, եթե կառուցողական կգտնվեն: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի վարորդ մասնակիցներից։
«Մենք չենք պատրաստվում թանկ վճարել: Մարդիկ արդեն այս ինքնագլուխ թանկացումից հետո որոշել էին ընդհանրապես ԱՊՊԱ չանել, մենք դա հազիվ կանխում ենք, հանգստացնում ենք: Մենք ԱՊՊԱ համակարգին կողմ ենք, բայց ասում են՝ մի առիթավորվեք դրանից: Ամեն ինչ պետք է լինի պատճռաբանված ու տրամաբանական, բայց մենք ոչ մի տրամաբանություն չենք տեսնում: Մենք շարունակելու ենք պայքարել: Հաջորդ շաբաթվա համար հրավեր ենք ստացել ԱԺ-ից՝ քննարկում անցկացնելու: Մի պայմանով ենք համաձայնել, որ ոչ թե հավաքվենք, խոսենք, գնա, այլ կոմպրոմիսային լուծում գտնենք: Այսօր ամբողջ օրը նարդի-բատմինտոն ենք անելու, նյարդերը սղոցենք, բացատրենք, որ չի կարելի այսպես անել»,-ասաց վարորդը:
