Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձածներին օդանավակայանում դիմավորեցին Ֆրանսիայի եւ ԵՄ դեսպանները

Ֆրանսիայի կառավարության եւ ԵՄ-ի միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։

Ռազմագերիներով ինքնաթիռն օդանավակայանում դիմավորեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Ներկաներին ողջունեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց օգնությունը հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում։

Նշենք, որ գերիներին Բաքվից Երեւան է հասցրել ֆրանսիական ինքնաթիռը։

News.am