Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ամենակարեւորը մնում է արցախցիների հայրենիք վերադառնալու հարցը». Արցախի թեմի առաջնորդի նամակը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարին

11/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ.Վրթանես եպս. Աբրահամյանը հանդես է եկել նամակով՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

Նամակում Արցախի թեմի առաջնորդը դիմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` օգտագործել սույն թվականի նոյեմբերի 11-22 Բաքվում տեղի ունեցող COP29-ի հարթակում ընձեռված բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում արդար, երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար, և կոչ է անում շոշափելի միջոցներ ձեռնարկելու, որոնք կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը և կպահպանեն միջազգային օրենքների ու նորմերի գերակայությունը:

Նամակը, այսօր, ակցիայի շրջանակներում փոխանցվել է ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին։

Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Նորին Գերազանցություն Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար

405 Արեւելյան 42-րդ փողոց

Նյու Յորք, NY, 10017

ԱՄՆ

Հարգելի Անտոնիո Գուտերեշ,

2024թ. նոյեմբերի 11-22–ը Բաքվում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29), որին մասնակցելու հրավեր է ուղղվել տարբեր երկրների ղեկավարներին ու պաշտոնական ներկայացուցիչներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների պատասխանատուներին:

Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրերին, Ադրբեջանի զինված ուժերը անկանոն գնդակոծության են ենթարկել խաղաղ բնակավայրերը եւ ներխուժել Լեռնային Ղարաբաղ/Արցախ: Մի քանի օրվա ընթացքում 120 հազար արցախցիներ ֆիզիկական բնաջնջման իրական սպառնալիքի տակ ստիպված եղան լքել Արցախը։ Մարդիկ, որոնց նախնիները հազարամյակներ շարունակ ապրել են Արցախում, պարտադրվեցին թողնել իրենց տները, գերեզմանները, նախնիներից կտակած պատմամշակութային ժառանգությունը։ Հիշեցնեմ, որ մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմը Արցախի բնակչությունը կազմում էր 151 հազար մարդ։

Առկա փաստերն առավել քան բավարար են հաստատելու, որ Արցախի ժողովրդի հետ կատարվածը հանցագործություն է մարդկության դեմ։ Տակավին վերջերս Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան իր հայտարարության մեջ նշել է, որ այդ իրադարձությունները համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հատկանիշներին։

Ցավոք, արցախահայության ողբերգությունը գործնականում աննկատ է մնացել համաշխարհային հանրության կողմից։ Բացառությամբ որոշ միջազգային  կազմակերպությունների եւ առանձին քաղաքական առաջնորդների հայտարարությունների, որեւէ քայլ չի ձեռնարկվել դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղը/Արցախը հայաթափելու, էթնիկ զտում իրականացնելու եւ նրա ժողովրդի ինքնորոշման արդար ցանկությունը ճնշելու համար։

Ավելին, մենք ականատես եղանք, թե ինչպես է անպատժելիության զգացումը սնուցել Ադրբեջանի ծավալապաշտությունը, եւ այսօր Ադրբեջանն արդեն իսկ օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքները եւ քայլեր է ձեռնարկում սահմանափակելու նրա ինքնիշխանությունն ու անկախությունը։

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հավատացյալ զավակների հիմնական մասը այսօր ապաստան է գտել Հայաստանի Հանրապետությունում, իսկ նրանց մի ստվար զանգված՝ աշխարհի տարբեր երկրներում։ Ու թեեւ այսօր նրանք ազատված են ֆիզիկական բնաջնջման սպառնալիքից, սակայն ամեն օր շարունակում են բախվել իրենց իրավունքների ու ազատությունների բազմաթիվ խախտումների հետ։

Արցախից բռնի տեղահանված հազարավոր մարդկանց համար ամենակարեւոր խնդիրը մնում է հայրենիք վերադառնալու հարցը։ Վերադարձի իրավունքը, որն ամրագրված էր նաեւ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված ժամանակավոր միջոցների մասին որոշման մեջ, շարունակում է անտեսվել միջազգային հանրության կողմից։ Թեեւ տարբեր կառույցներ ու առանձին պետություններ երբեմն հայտարարություններ են անում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, սակայն այս հարցի շուրջ էական առաջընթաց չկա։

Վստահ ենք, որ առանց արցախահայության՝ հայրենիք վերադառնալու միջազգային անվտանգության երաշխիքների, անհնար է հակամարտության վերջնական կարգավորումը եւ խաղաղության ու կայունության հաստատումը ողջ տարածաշրջանում։

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է վերանայել եւ կեղծել պատմությունը, ոչնչացնել եւ յուրացնել հայկական մշակութային ժառանգությունն ու նյութական արժեքները՝ ջնջելու հայկական ներկայության ցանկացած հետք եւ կանխելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ավերվել են մի շարք եկեղեցիներ եւ գերեզմանատներ, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին։ Քարին տակ գյուղը հիմնովին ավերվել է, մի շարք այլ բնակավայրերի էլ անուղղելի վնաս է հասցվել։

Թեեւ իրավապաշտպան եւ մասնագիտական կազմակերպությունները գրեթե ամեն օր

արձանագրում են նման բազմաթիվ օրինակներ, Ադրբեջանը որեւէ պատասխանատվություն չի կրում, ինչը կանաչ լույս է վառում հետագա հանցագործությունների համար։

Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել հայ ռազմագերիներին ու պատանդներին։ Ադրբեջանական բանտերում հայ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ արձանագրված փաստեր կան, սակայն Ադրբեջանը նույնիսկ թույլ չի տալիս միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին իրական տեղեկատվություն ստանալ այդ մարդկանց առողջական վիճակի մասին։ Ավելին, այս հարցը Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես քաղաքական սակարկությունների թեմա, ինչը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։

Ձերդ Գերազանցություն,

Պետք է օգտագործվեն COP29-ի ընթացքում ընձեռված բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում արդար, երկարատեւ եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը եւ տարածաշրջանային անվտանգության խթանումը կարեւոր նշանակություն ունեն ժողովրդավարական իդեալներին մեր սեփական հավատարմությունը պահպանելու համար։

Այս կապակցությամբ, կոչ եմ անում ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի կառավարության վրա՝ շոշափելի միջոցներ ձեռնարկելու, որոնք կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը եւ կպահպանեն միջազգային օրենքների ու նորմերի գերակայությունը:

Աղոթքով՝

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ

Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկն էլ լինի ՄԱԿ-ի ու ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի իրավունքները պաշտպանի. Ստեփան Դանիելյան

Հաջորդ գրառումը

Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ Նիկոլի հեռացման բանաձև առաջարկել է, սակայն, այն մերժվել է. Արամ Մանուկյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ Նիկոլի հեռացման բանաձև առաջարկել է, սակայն, այն մերժվել է. Արամ Մանուկյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական