Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի բացարձակ նպատակն է Հայաստանի, Արցախի ոչնչացումը

30/04/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ադրբեջանի նախագահն ամեն օր տարածում է թշնամանք ու ատելություն, նրանք դա չեն դադարեցնելու անել, որովհետև նրանց համար հայատյացությունը, որպես արտաքին թշնամի՝ հայերին ունենալը ներքին խնդիրներից շեղելու միջոց է և սեփական պաշտոնները պահպանելու միջոց, հետևաբար, նրանք չեն հրաժարվելու դրանից»,- Հայաստանի ներքին և անվտանգային խնդիրների շուրջ հանրային բաց քննարկմանը հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանն ընդգծեց՝ ադրբեջանական իշխանություները հայատյացությունը, հայերի հանդեպ ատելությունը իրենց հասարակության մեջ սերմանում են՝ սկսած մանկապարտեզներից, այդ ատելությունը փոխանցում են սերնդից սերունդ, զուգահեռաբար՝ պատմությունը կեղծելով իրենց են վերագրում Հայաստանի և Արցախի տարածքները։ Հերթական օրինակը նախկին ՄԻՊ-ի փաստահավաք գործունեության ընթացքում ադրբեջանցի զինծառայողների մոտից հայտնաբերված գրպանի գրքերն են՝ քարտեզներով, որտեղ ՀՀ Սյունիքի մարզն՝ ամբողջությամբ, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի զգալի մասերը ներկայացվում են որպես «Ադրբեջանի տարածքներ»։   «Եվ ամենակարևորը՝ երեկ, նախորդ օրը այդ երկրի նախագահը հարցազրույցներ է տալիս, ասում է՝ չպիտի թողնենք, որ հայերը շատանան, որովհետև եթե շատանան, կուժեղանան, մենք էլ խնդիրներ կունենանք։ Այսինքն՝ այդ երկրի իշխանությունների համար բացարձակ նպատակ է հռչակված Հայաստանի, Արցախի ոչնչացումը։ Սա պետական, ինստիտուցիոնալ հիմքերով քաղաքականություն է»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Այս իրականության պայմաններում Հայաստանի գործող ղեկավարության կողմից հայտարարությունները, թե Հայաստանի վերահսկողության տակ կան «ադրբեջանական տարածքներ», Արման Թաթոյանի բնորոշմամբ, նշանակում է երկիրը տանել պարալիզացման։    «Ինչպես՞ կարող է Հայաստանի կառավարության ղեկավարն ասել բառեր, որ ՀՀ-ում կամ ՀՀ-ի վերահսկողության տակ կան «ադրբեջանական տարածքներ»։ Ընթացքում էլ անընդհատ ակնարկներ են արվում, այսպես կոչված՝ «անկլավային գյուղեր» և այլն։ Ո՞նց կարելի է այդ հարցը քննարկել։ Պատկերացնու՞մ եք՝ մենք որքան ներքին տեղահանվածներ կունենանք։ Ամբողջությամբ պարալիզացվելու է մեր երկիրը, էլ չասենք նաև նրա մասին, որ դրանք ամբողջությամբ Հայաստանի տարածքներն են, Խորհրդային միության ժամանակ, մինչև 1930-ական թվականները այդ տարածքները բզիկ-բզիկ արվել, կտրվել, տրվել են այսպես կոչված՝ «եղբայրական Ադրբեջանին»»,- շեշտեց Արման Թաթոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Դիմադրություն» շարժման անդամներին Էջմիածնում աղ ու հացով դիմավորեցին. Yerevan Todey

Հաջորդ գրառումը

Մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խուզարկել են Նաիրի Հոխիկյանի տունը. որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել. Հովհաննես Իշխանյան

02/06/2026
Նորություններ

Ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները կվաճառվեն ԵՄ-ում. Պապոյան

02/06/2026
Նորություններ

Սա բացահայտ ընտրակաշառք առաջարկել է. ու՞մ հաշվին է գյուղմթերք արտադրողների վնասները փոխհատուցելու. Գագիկ Համբարյան

02/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 7-ին ընդառաջ՝ հատկապես դեռևս չկողմնորոշվածների համար. Արսեն Ջուլֆալակյան

02/06/2026
Հաջորդ գրառումը

Մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական