Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» պահանջում է կառավարության հրաժարականը և ներկայացնում ճգնաժամից դուրս գալու իր տարբերակը


📎Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց միության անդամ, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը։

«Երկրի ղեկավարության ապաշնորհ քաղաքականության հետևանքով ավերիչ հարված է հասցվել երկրի տարածքային ամբողջականությանը, կայունությանը, քաղաքացիական հասարակությանը և այլ ինստիտուտներին: Այս իրավիճակից դուրս գալը մենք տեսնում ենք ջանքերի համախմբման, առանց բացառության բոլոր ռեսուրսների մոբիլիզացման մեջ։ Կոչ ենք անում բոլոր սպաներին միանալ մեզ», – ասաց նա։

📌Միության կազմում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

@armeniasputnik