Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստեփանակերտում հանդիսավորապես դիմավորել են բռնցքամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակրին

14/07/2021
- Սպորտ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր՝ հուլիսի 13-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել են Եվրոպայի բռնցաքամարտի 46կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Էրիկ Առուստամյանին։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզիկին դիմավորելու էին եկել սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ։

«Պատանիների չեմպիոնների առաջնությունն անցել է Թիֆլիսում, որին մասնակցում էին շուրջ երեսուն երկրի մարզիկներ։ Էրիկն առաջինը մենամարտել է Թուրքիայի մասնակցի հետ և ակնհայտ առավելությամբ հաղթել նրան։ Երկրորդ մենամարտը Ռումինիայի մասնակցի հետ էր. այս մենամարտը բավականին բարդ էր, քանի որ բոլոր մասնակիցները բավականին լավ էին պատրաստված, սակայն գրագետ և մտածված քայլերի շնորհիվ մեր մարզիկը այդ մենամարտում ևս հաղթեց։ Վերջին մենամարտը անցել է Վրաստանի ներկայացուցիչ Գոռ Այվազյանի հետ։  Ես վստահաբար կարող եմ ասել, որ Էրիկ Առստամյանը իսկապես հաղթող է, և նա դեռ մեծ հաղթանակներ է բերելու մեր հայրենիքին»,- նշել է Էրիկ Առստամյանի մարզիչ Նարեկ Աբրահամյանը։

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը մեծ հպարտությամբ է խոսում մրցույթում գրանցած արդյունքների մասին և իր հաղթանակը նվիրում է Արցախին ու Հայաստանին։

«Մենամարտերը բավականին բարդ էին, որովհետև բոլոր մասնակիցները լավ էին պատրաստվել։ Սակայն ես պետք է գրավեի մրցանակային տեղ, որպեսզի բարձրացնեի մեր եռագույնը։ Ուզում եմ վստահեցնել, որ բազմաթիվ անգամներ անպայման աշխարհի տարբեր երկրներում կբարձրացնեմ  հայոց եռագույնը»,- նշել է չեմպիոնը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը կարևոր է համարում սպորտի զարգացումն Արցախում, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում։

«Հատկապես հետպատերազմական այս շրջանում   նման մարզաձևերի զարգացումն անհրաժեշտ է։ Եվրոպայի մեդալակիր ունենալը մեծ ցուցանիշ է և հպարտանալու առիթ, ինչի համար շնորհավորում եմ մեր ազգաբնակչությանը։ Հաշվի առնելով մեր մարզիկների ընդգրկվածությունը պատերազմում՝  կարող եմ ասել, որ նրանց մեծ մասը եղել են ինչպես կամավորներ, այնպես էլ ժամկետային զինծառայողներ։ Պատերազմից հետո գրանցված արդյունքները կարելի է գնահատել գերազանց. գրեթե բոլոր առաջնություններում ունենք պատվավոր տեղեր, և շատ դեպքերում այդ պատվավոր տեղերը գրավում են այն մարզիկները, ովքեր անձամբ մասնակցել են պատերազմական գործողություններին»,- ընդգծել է Դ. Մկրտչյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ՊԵԿ-ը առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները. ԶՊՄԿ

Հաջորդ գրառումը

Բունդեսվերը ստեղծել է տիեզերքում գործողությունների համակարգման հրամանատարական կենտրոն

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Հաջորդ գրառումը

Բունդեսվերը ստեղծել է տիեզերքում գործողությունների համակարգման հրամանատարական կենտրոն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական