Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում երկրում տեղի է ունենում շատ խորքային քաղաքական գործընթաց։

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպմանն այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քարոզարշավին երեխաների ակտիվ մասնակցությանը։

«Երեխաների ակտիվությունը քարոզարշավին գնալով մեծանում է, և ակնհայտ է, որ այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը։ Ամենալավ հեղափոխությունն այն է, որ անում են երեխաները, և, իհարկե, ամենալավ հեղափոխությունն այն է, որը ծառայում է երեխաներին։ Ես հիմա այսպես եմ հասկանում, որ մենք հիմա պարզապես ընտրական քարոզարշավի մեջ չենք։ Հայաստանում տեղի է ունենում շատ խորքային քաղաքական գործընթաց։ Այդ գործընթացն առաջնորդում են մեր երեխաները, որոնք պետք է մեզանից ընդունեն Հայաստանի Հանրապետության էստաֆետը, փոխանցեն իրենց հաջորդ սերնդին, նրանք էլ իրենց հաջորդ սերնդին։

Եվ մենք պետք է արձանագրենք, որ հաղթահարել ենք այն տրամաբանությունը, որ մեր կյանքը պլանավորում ենք Նոր տարուց հետո, տոներից հետո, արձակուրդից հետո։ Մեր պետության համար և մեր պետական կյանքում այն է փոխվել, որ մենք մեր կյանքը պետք է պլանավորենք տասնամյակներով, հարյուրամյակներով, հազարամյակով, որովհետև այսօր ձևակերպվում և շատ խորհրդանշական ձևով երեխաների կողմից որդեգրվում է Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության օրակարգը։ Եվ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անվտանգ, երջանիկ, զարգացած, երջանիկ պետություն, պետք է գոյություն ունենա հավիտյան։

Եվ մենք այս խնդիրը պետք է լուծենք, և մենք այս խնդիրը լուծելով ենք զբաղված։ Եվ մեր խնդիրն այլևս առաջիկա ընտրություններով չի պարփակվում։ Մեր ընտրությունը հետևյալի մասին է․ մենք պետք է Հայաստանի Հանրապետությունն առաջիկա ընտրությունների արդյունքներով հենց դուրս բերենք հենց հարյուրամյա և հազարամյա մայրուղի։ Սա է այն ամենակարևոր քաղաքական խնդիրը, որ մենք պետք է լուծենք։ Ամեն ու ամեն օրվա հետ ավելի եմ համոզվում, որ այս խնդրի լուծման ճանապարհին չկա այլևս որևէ խոչընդոտ, որովհետև ես կարծում եմ, ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրղն արդեն կայացրել է իր որոշումը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հունիսի 7-ին տեղի է ունենալու այդ որոշման ամրագրումը։

Նա կարծիք է հայտնել, որ ՀՀ կառավարությունը, կառավարող մեծամասնությունն ու ժողովուրդը նույն զարկերակի վրա են։ «Ես ուրախ եմ, որ մեր սրտերը բաբախում են նույն ռիթմով։ Սա բացառիկ պատմական իրադրություն է, որ ժողովուրդը և Կառավարությունը նույն զգացողության, նույն զարկերակի և նույն տրամաբանության մեջ են։ Սա պատմական փոփոխություն և պատմական հնարավորություն է»,- նշել է Փաշինյանը։ 

Infoport

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական