Պայթյուն է տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը Արաբական Միացյալ Էմիրություններում Դուբայի Ջաբալ-Ալի նավահանգստում կանգնեցված առևտրային նավի վրա: Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը:
WAM գործակալության հաղորդմամբ, պայթյունը տեղի է ունեցել առևտրային նավի բեռնարկղերից մեկում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դուբայի նավահանգստում սկսված հրդեհը տեղայնացվել է: Էմիրության կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածներ կամ վիրավորներ չկան:








