Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» արմատական շարժման «Իզզեդդին ալ-Քասամի բրիգադները» հայտարարել են, որ հակատանկային հրթիռ են արձակել իսրայելական բանակի ջիպի ուղղությամբ: Այս մասին ասվում է արմատականների հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն առավոտյան կատարվել է ղեկավարվող հրթիռով՝ Իսրայելի հետ սահմանային գոտու մոտ գտնվող ափամերձ անկլավի հյուսիսային մասից:
Al-Mayadeen հեռուստաալիքի համաձայն, հարձակման արդյունքում վիրավորվել է չորս իսրայելցի զինվոր: Նշվում է, որ երկու զինծառայողներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Բացի դրանից, տեղեկություններ են ստացվում հակատանկային հրթիռով երկրորդ հարձակման մասին:







