Չին համաճարակաբան Չժուն Նանշանը գտնում է, որ այս տարվա վերջերին ՉԺՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումների իրականացման մակարդակը կարող է կազմել մոտ 80%, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Որքանով ես գիտեմ, հուլիսի սկզբին Չինաստանում պատվաստումների ծածկույթը պետք է կազմի 40%, իսկ այս տարվա վերջին կարող է հասնել 80%-ի», ասել է փորձագետը: Նա պարզաբանել է, որ նման ցուցանիշի հասնելու համար եկիրը պետք է շարունակի ավելացնել պատվաստանյութերի արտադրությունը:
«Մի կողմից, մենք ունենք պատվաստանյութերի մեծ ներքին պահանջարկ: Մյուս կողմից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դրանց խիստ կարիքն ունի», ասել է նա և շեշտել, որ միայն 80 տոկոս մակարդակի հասնելու պարագայում Չինաստանը կարող է երկրի բնակչությանը հավաքական իմունիտետ ապահովել:







