Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը պատրաստվում է ժամանել Լեռնային Ղարաբաղ. Զախարովա

03/12/2020
- Միջազգային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԿ-ի համալիր առաքելությունը պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տարածաշրջանում գործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մեկնելու է  պատրաստվում [Լեռնային Ղարաբաղ] Միավորված ազգերի կազմակերպության գծով համալիր գնահատման առաքելությունը», – նշել է նա:

Զախարովայի խոսքով ՝ ռուսական կողմը «սերտ կապի մեջ է» հումանիտար հարցերի լուծման գծով հայկական եւ ադրբեջանական համապատասխան կառույցների հետ, ինչպես նաեւ աշխատում է շահագրգիռ միջազգային կառույցների հետ: Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, շարունակել է նա, մեծացնում է փախստականներին աջակցության ակտիվությունը, որոնք վերադառնում են Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայրեր: «Նոյեմբերի 14-ից վերադարձածների թիվը մոտենում է 30 հազարի։  Օրական տեղափոխվում է 1-2 հազար մարդ։ Սկսվել են հումանիտար բեռների առաքման միջոցառումները», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Ռուս խաղաղապահները շարունակում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը։  Նրանք պայմաններ էին ստեղծում փախստականների վերադարձի համար, ապահովում էին քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության, պարենի, տարբեր ապրանքների տեղափոխման, վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք կատարում էին ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման առաջադրանքներ, ինչպես նաեւ ականազերծում էին իրականացնում», – ասել Է Զախարովան:

Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է գտնվում կորած զինծառայողների եւ զոհվածների մարմինների որոնումը: Նա նշել է, որ այդ թեման «շատ զգայուն է հայկական եւ ադրբեջանական հասարակություններում»: «Մեր խաղաղապահները որոնումն իրականացնում են ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործմամբ», – հավելել է նա:

Նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Փաստաթղթով նախատեսվել է տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումը։  Նոյեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև

Հաջորդ գրառումը

Առողջապահության նախարար եւ քաղաքապետ, երկուսդ պատասխանատու եք օրենքի կոպտագույն խախտման համար. Զոհրաբյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Միջազգային

Առաջարկում եմ հիմնվել հրապարակված պաշտոնական հայտարարությունների վրա. Կոպիրկին

09/05/2026
Հաջորդ գրառումը

Առողջապահության նախարար եւ քաղաքապետ, երկուսդ պատասխանատու եք օրենքի կոպտագույն խախտման համար. Զոհրաբյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական