Հունվարի 16-ից 20-ը թերակղզին ծածկված է եղել առատ ձյունով: Սակայն Ղրիմի ջրամբարները ձյան տեղումներից էապես չեն համալրվել, տեղեկացրել է «Ղրիմի ջուր» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Վլադիմիր Բաժենովը:
Ղրիմի բոլոր ջրամբարների համար հոսքերն այնքան քիչ են եղել, որ գործնականում դրանք կարելի է անտեսել, մեջբերում է նրան MK-ն: Տեղի բնակիչները ջուր ստանալու են ստորգետնյա աղբյուրներից:








