Իսրայելի կործանիչները շաբաթ օրը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզական օբյեկտին, հայտնում են բանակի մամուլի ծառայությունից:
«Գիշերը իսրայելական բանակի կործանիչները հարվածներ հասցրին Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական հետախուզական օբյեկտին», ասված է բանակի հայտարարության մեջ:
Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները շաբաթ առավոտյան վերսկսել են հրթիռահարվածները Իսրայելի հարավում գտնվող խոշոր Բեեր Շևա քաղաքին:







