Գերմանիայի կառավարությունը կարող է վերանայել «Հյուսիսային հոսք-2» համաձայնագրի որոշ կետեր, եթե Կանաչների կուսակցությունը հաղթի ընտրություններում: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի տնտեսական զարգացման և արտաքին առևտրի դաշնային ասոցիացիայի ներկայացուցիչ Ուրս Ունքաուֆը:
«Եթե Կանաչների կուսակցությունը գա իշխանության, բնական գազի մատակարարման հետ կապված դժվարություններ կլինեն, կլինի որոշ համաձայնությունների վերանայում», – պարզաբանել է նա: Ըստ փորձագետի, պետության էներգետիկ քաղաքականությունը փոփոխությունների կենթարկվի նույնիսկ այն դեպքում, եթե կանաչները չառաջնորդեն կոալիցիան:
Մոսկվայի հետ նման հարցերով բանակցելը կդառնա ավելի դժվար, քանի որ կուսակցությունը վերջերս կապեր չի հաստատել Ռուսաստանի հետ, եզրափակել է Ունքաուֆը:








