Մի քանի աֆղան փախստականներ հարձակում են գործել կին զինծառայողի վրա Նյու Մեքսիկոյում գտնվող ԱՄՆ զինված ուժերի Fort Bliss բազայում: Այս մասին հայտարարել է Fox News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին։ Այդ ժամանակ Աֆղանստանից տարհանված տղամարդկանց փոքր խումբը հարձակվել է զինծառայողի վրա: Հետաքննությունը վարում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն: Կին զինծառայողի վիճակի, ինչպես նաև կասկածյալների ինքնության մասին տեղեկություններ դեռևս չկան:
Ինչպես նշել է հաստատության հրամանատարությունը, «Fort Bliss ռազմակայանում ներդրվում են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ՝ ներառյալ ուժեղացված պարեկությունները և լրացուցիչ լուսավորությունը»:








