Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Trump Organization-ի նկատմամբ մեղադրանքը «կոմունիստական ​​բռնապետության» դրսևորում է․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի դատախազության գործողությունները, որոնք մեղադրում են իր Trump Organization-ին հարկային խախտումների մեջ, հիշեցնում են «կոմունիստական ​​բռնապետության» դրսևորումների մասին:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով Ֆլորիդայում իր կողմնակիցների առջև՝ նա պնդել է, որ դեմոկրատները «այլասերում են օրենքը և օգտագործում այն ​​որպես զենք իրենց քաղաքական հակառակորդների դեմ»: Թրամփի խոսքերով, Նյու Յորք քաղաքի և նահանգի ծայրահեղ ձախ դատախազները, ովքեր թույլ են տվել հանցագործությունների արագ աճ, շարունակում են վհուկների մեծ որս, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թրամփի կարծիքով, իր դեմ գործողություններ ձեռնարկվեցին այն օրվանից, երբ ինքը հայտարարեց 2016-ի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին: