Եվրահանձնաժողովը պատրաստվում է դատական գործընթաց նախաձեռնել AstraZeneca-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Politico թերթը:
Ըստ աղբյուրների, հանձնաժողովը չորեքշաբթի օրը այդ հարցը բարձրացրել է համայնքի երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, և մեծամասնությունը հայտարարել է արտադրողի դեմ դատական հայց ներկայացնելուն աջակցելու մասին`կապված խոստացված չափաբաժինների մատակարարման ձախողման հետ։
Այս վարույթի էությունը AstraZeneca-ին պարտավորեցնելն է ԵՄ անդամ երկրներին տրամադրել պայմանագրում նշված պատվաստանյութի չափաբաժինների քանակը:








