NYT-ի լրագրողը պատվաստվել է ռուսական պատվաստանյութով

The New York Times ամերիկյան հրատարակության լրագրող Էնդրյու Քրամերը գրում է, որ պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Պատվաստվելուց առաջ նա լրացրել է քրոնիկ հիվանդությունների, արյան հիվանդությունների կամ սրտի հիվանդությունների վերաբերյալ հարցաթերթիկ: Բժիշկը նաև մի քանի հարց է տվել ալերգիայի վերաբերյալ:

 «Ես պատվաստվել եմ (COVID-19- ի դեմ) Մոսկվայի թիվ 5 պոլիկլինիկայում», — գրել է լրագրողը NYT-ի իր հոդվածում:

Քրամերը գրում է, որ Ռուսաստանում արդեն պատվաստվել է շուրջ մեկ միլիոն մարդ, իսկ «Սպուտնիկ V»-ն առաքվել է Բելառուս, Արգենտինա և այլ երկրներ: Հետևաբար, եզրակացնում է նա, «հետազոտության ընթացքում չհայտնաբերված ցանկացած կործանարար կողմնակի ազդեցության մասին արդեն հայտնի կլիներ մինչև այժմ»: