Կիրակի, 26 Հուլիս, 2026

Microsoft-ը կստանա 150 մլն դոլարի դաշնային օգնություն կիբեռանվտանգության համար

Microsoft-ը դարձել է ԱՄՆ-ում համակարգչային ցանցերի անվտանգության բարելավման դաշնային օգնության գլխավոր ստացողներից մեկը։ Նրան կտրամադրվի 150 մլն դոլար։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ գումարը կկազմի Վաշինգտոնի կիբեռանվտանգության ընդհանուր սուբսիդիաների մոտ մեկ քառորդը:

Օրենսդիրները այդպիսի օգնության անհրաժեշտությունը բացատրում են երկու լայնածավալ հարձակումներով, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում ազդել են տասնյակ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համակարգչային ցանցերի վրա: