Կիրակի, 26 Հուլիս, 2026

Janssen-ի պատվաստանյութը հնարավոր է ևս կողմնակի ազդեցություն ունի․ Շվեդիայի դեղամիջոցների կարգավորիչ

Շվեդիայի դեղամիջոցների կարգավորիչը հայտարարել է ամերիկյան Johnson & Johnson-ի ենթաբաժնի՝ Janssen ընկերության կորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստված մարդկանց մոտ թրոմբի հնարավոր առաջացման և լրացուցիչ դիտարկումների անհրաժեշտության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կան կասկածներ, որ այս պատվաստանյութը կարող է ունենալ կողմնակի ազդեցություն, որը նման է բրիտանական-շվեդական AstraZeneca ընկերության պատրաստուկի առաջացրած բարդություններին: Ազդանշանն այնքան էլ ուժեղ չէ պատվաստանյութի հավանական կապի վերաբերյալ եզրակացություններ անելու համար, նշում է կարգավորիչը: