ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճնշում էր գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի վրա՝ հրեական պետության ղեկավարությունից պահանջելով համաձայնություն ձեռք բերել պաղեստինյան Համաս շարժման հետ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ աղբյուրների, չորեքշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում ամերիկյան վարչակազմի ղեկավարն առաջին անգամ Իսրայելի վարչապետին նշել է զինադադարի հաստատման ժամկետ: Բայդենը չի թաքցրել իր զայրույթը և զրույցի ընթացքում եղել է ավելի «անմիջական, անկեղծ և անկողմնակալ», քան նախկինում:
Չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բայդենը Նաթանյահուից ակնկալում է նույն օրը Իսրայելի ու Պաղեստինի միջև լարվածության էական ապաէսկալացում:








