AstraZeneca դեղագործական ընկերությունը, որն Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ COVID-19-ի պատվաստանյութ է մշակում, վերսկսել է փորձարկումները, որոնք օրերս դադարեցվել էին կամավորներից մեկի հիվանդության պատճառով: Այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում: Միևնույն ժամանակ, հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում:
Փորձարկումները վերսկսվել են կարգավորող մարմնի՝ Դեղամիջոցների և բժշկական ապրանքների վարչության կողմից պատրաստուկի անվտանգության հաստատումը ստանալուց հետո։