Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած կորոնավիրուսային պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ Դեղերի եվրոպական գործակալության (EMA) որոշումը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ տարբեր երկրներում պատվաստումների քարոզարշավների անցկացման վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ում նախագահող Պորտուգալիայից իր տրամադրության տակ ստացված նամակը:
«Մենք ակնկալում ենք, որ [EMA-ի] այս որոշումն անմիջական ազդեցություն կունենա ոչ միայն պատվաստումների մեր ազգային պլանների, այլև COVID-19-ի դեմ պատրաստուկների օգտագործման նկատմամբ քաղաքացիների վստահության վրա», ասվում է նամակում: Միևնույն ժամանակ նշվում է, որ ԵՄ դեղագործական կարգավորիչի եզրակացությունները համայնքի անդամ երկրներից կպահանջեն համակարգված գործողություններ: