Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

5,2 մագնիտուդ երկրաշարժ Իրանում

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում, հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 95 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որտեղ գտնվում է համանուն ատոմակայանը, օջախը 10 կիլոմետր խորության վրա էր:

ՌԻԱ գործակալության համաձայն, հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: