Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ֆրանսիան չի օգտագործի AstraZeneca պատվաստանյութը կորոնավիրուսի նոր շտամների դեմ

Ֆրանսիան չի նախատեսում օգտագործել AstraZeneca-ի պատվաստանյութը կորոնավիրուսի նոր շտամների դեմ, հայտարարել է հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնը Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում:

«Մենք հիմա շարունակում ենք օգտագործել այդ պատվաստանյութը, քանի որ այն օգնում է մեզ դուրս գալ ճգնաժամից։ Սակայն նոր շտամների սպառնալիքներին արձագանքելու համար մեզ անհրաժեշտ են այլ, ավելի արդյունավետ պատվաստանյութեր: Այս մոտեցումը թելադրված է պրագմատիզմով», շեշտել է Ֆրանսիայի առաջնորդը, որի ելույթը հեռարձակվել է երկրի հեռուստաալիքներով:

Այսպիսով Մակրոնը սատարել է այն որոշմանը, որավելի վաղ հայտարարել էր ԵՄ ներկայացուցիչը 2021 թվականի երկրորդ կեսին AstraZeneca պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը չերկարաձգելու մասին: