Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Օդի ջերմաստիճանը Քուվեյթում արևի տակ հասել է Ցելսիուսի 70 աստիճանի

Վերջին օրերին Քուվեյթում օդի ջերմաստիճանը աննախադեպ է նույնիսկ մերձավորարևելյան այս երկրի համար. ստվերում ՝ 53,3, իսկ արևի տակ՝ 70 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ՝ այս ամառը երկրում այսպիսով դառնում է ամենատաքը վերջին 70 տարվա ընթացքում:

Անոմալ տաք եղանակի ֆոնին Քուվեյթի մի շարք շրջանների իշխանությունները բնակիչներին կոչ են արել տնտեսելելով օգտագործել էլեկտրաէներգիան, իսկ տներում և գրասենյակներում փոխարինել հին օդորակիչները, քանի որ դրանք լուրջ բեռ են ստեղծում տեղի էներգահամակարգի համար: