Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Վրաստանի և ՆԱՏՕ-ի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում

Վրաստանի սահմանապահ ոստիկանության և ՆԱՏՕ-ի Երկրորդ հակաականային գործողությունների խմբի առափնյա պահպանության նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Դա օգնում է Վրաստանի առափնյա պահպանության ծառայությանը ավելի լավ ծանոթանալ ՆԱՏՕ-ի դոկտրիններին, հասկացություններին, ընթացակարգերին և ծովային գործողությունների լավագույն փորձին», – ասել է ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական ​​ականազերծման խմբի աշխատակազմի ղեկավար Ալեսիո դի Ստեֆանոն:

Զորավարժությունների նպատակն էր բարձրացնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համատեղելիությունը և ամրապնդել հանրապետության պաշտպանությունը, գրում է ՏԱՍՍ-ը: