Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Վրաստանի վարչապետի կարծիքով, ԼԳԲՏ հակառակորդների հանրահավաքները բխում են Սաակաշվիլու և Ռուսաստանի շահերից

Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի հակառակորդների ցույցերի անկարգությունները բխում են հանրապետության նախկին նախագահ Մխեիիլ Սահակաշվիլու շահերից: Այս կարծիքը երկուշաբթի կառավարության նիստում հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարը անկարգություններում տեսնում է նաև Ռուսաստանի շահերը․ «Բռնության փաստը չէր բխում ո՛չ կառավարության, ո՛չ էլ եկեղեցու շահերից: Ըստ այդմ, մենք պետք է ասենք, որ դա բխում էր մեկ անձի (Սաակաշվիլու) և ռևանշիստական ​​քաղաքական խմբի շահերից: Իհարկե, կարելի է բավական ազատ կերպով ասել, որ դա բխում էր նաև Ռուսաստանի շահերից»:

Վարչապետի կարծիքով, անկարգությունների հիմնական նպատակը եվրոպական արժեքների վարկաբեկումն ու վրաց հասարակության մասնատումն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: