Լիբանանում մարտի 2-ից մինչև այսօր Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվել է 2 659 մարդ, վիրավորվել՝ 8 183-ը: Այս մասին հայտնել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը:
Զոհերի ու վիրավորների թիվը շատ արագ է փոխվում, քանի որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի բնակավայրերին:
Ըստ նախարարության՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 41 մարդ է զոհվել Լիբանանում, 89-ն էլ վիրավորվել է՝ չնայած այն հանգամանքին, որ ապրիլի 17-ին հայտարարվել է կրակի դադարեցման մասին։






