Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ստեղծվել է Սպուտնիկ Վի պատվաստանյութի՝ Դելտա շտամի համար փոփոխված տարբերակ

Ռուսաստանի Առողջապահության նախարարության Գամալեյա կենտրոնում կարողացել են մշակել կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ Վի պատվաստանյութի տարբերակ, որը հատուկ փոփոխված է Դելտա շտամի համար: Այս մասին «Ինտերֆաքս»-ին այսօր տեղեկացրել է հաստատության ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը:

Միևնույն ժամանակ, դեռ վաղ է խոսել այդ պատվաստանյութի արդյունավետության աստիճանի մասին, նշել է գիտնականը:

Բացի դրանից, Դելտայի շտամի դեմ պայքարելու համար Գինցբուրգը խորհուրդ է տվել օգտագործել Սպուտնիկ Լայթը որպես երրորդ բաղադրիչ Pfizer պատվաստանյութի երկու ներարկումից հետո: Նա պարզաբանել է, որ Pfizer-ի պատվաստանյութը «Դելտայի» դեմ արդյունավետ է ընդամենը 40%-ով: Հետևաբար, Սպուտնիկ Լայթը կօգնի բարձրացնել պաշտպանությունը: