Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Չինաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ թալիբները մտադիր են զարգացնել Աֆղանստանը ճիշտ ուղղությամբ

Չինաստանի արտգործնախարար Վան Ին, իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հավանություն է տվել Աֆղանստանի զարգացման՝ Թալիբանի հայտարարած ռազմավարությանը: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտգործնախարարությունը:

«Թալիբանի խոսնակը հայտարարել է Աֆղանստանում հանդուրժող կառավարության ստեղծման մասին. այդ երկիրն այլևս չի հանդիսանա ափիոնի արտադրության և թմրանյութերի ապօրինի շրջանառության կենտրոն: Սա քայլ է ճիշտ ուղղությամբ», ասել է Վան Ին:

Ինչպես նշել է ՉԺՀ ԱԳՆ ղեկավարը, Պեկինը հավանություն է տալիս թալիբների դիրքորոշմանը, որոնք մտադիր են կանխել առանձին երկրների կողմից Աֆղանստանի տարածքի օգտագործումը այլ պետություններին սպառնալու համար: