Թեհրանը Կիևից փոխհատուցում է պահանջում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունում Կիևի արդարացումներն իրանական նավի հետ կապված միջադեպի վերաբերյալ և մտադիր է փոխհատուցում պահանջել։
Երկուշաբթի մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Բաղային ընդգծել է, որ եթե Ուկրաինան չկարողանա փոխհատուցել հարձակման համար, Իրանը կպատասխանի։ «Մենք դժգոհ ենք ուկրաինական կողմի պնդումներից, որ այս միջադեպը միտումնավոր չի եղել», – նշել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Նա հավելել է, որ հաշվի առնելով այն, որ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներն ընդունում են հարձակման փաստը՝ Կիևը պարտավոր է փոխհատուցում վճարել:
«Եթե Ուկրաինան չկարողանա փոխհատուցել վնասը, Իրանը կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ այդ փոխհատուցումն ապահովելու համար», – եզրափակել է Բաղային:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 25-ին, Կասպից ծովում ուկրաինական անօդաչուների հարվածի հետևանքով վնասվել է իրանական առևտրային բեռնանավ: Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ նավաստի, վիրավորվել՝ ևս մեկը։
