Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ստամբուլում պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել, 53-ը՝ վիրավորվել

Ստամբուլի զբոսաշրջային ամենահայտնի թաղամասերից մեկը համարվող Իսթիքլալ պողոտայում հուժկու պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերության կայքը։

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ 

Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, 53 մարդ վիրավորվել է։ Այս մասին Ինդոնեզիա ուղևորվելուց առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նախնական տվյալներով՝ Իսթիքլալի պայթյունի գործում առկա են ահաբեկչության նշաններ»,-ասել է նա