Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ստամբուլում ութ մարդ է բերման ենթարկվել ԻՊ-ին ներգրավված լինելու կասկածանքով

Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են առնվազն ութ մարդու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեջ ներգրավվածության կասկածանքով: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Anadolu գործակալությունը:

Հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է միաժամանակ Ստամբուլի 10 շրջանում: Կասկածյալների ազգությունը չի նշվում:

Գործի հետ կապված հետաքննությունը շարունակվում է: