Կիրակի, 26 Հուլիս, 2026

Սպուտնիկ V-ով երկու ներարկումների միջև ժամանակը կարելի է հասցնել մինչև 60 օրի

Սպուտնիկ V պատվաստանյութով առաջին և երկրորդ պատվաստումների միջակայքը կարող է ավելացվել, հայտարարել է պատրաստուկը մշակած կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Առաջին և երկրորդ պատվաստումների ժամանակային ընդմիջումը կարող է ավելացվել, այն կարելի է դարձնել մինչև 60 օր, այսինքն` երկու ամիս», ասել է նա առցանց ճեպազրույցում: Նա շեշտել է, որ դա չի ազդի պատվաստանյութի արդյունավետության վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: